Հայագիտության և Հարավ-արևելյան Եվրոպայի/տարածաշրջանի պատմության բաժին

Մեկ ու կես տարի տևած նախապատրաստական աշխատանքներից հետո 2016 թ.-ի հոկտեմբերի 21-ին Պիլիշչաբայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում բացվեց Հայագիտությունը՝ որպես պատմության ինստիտուտի բաժին:

Չնայած 2017 թ-ի սեպտեմբերին բաժինը վերանվանվեց («Հայագիտության և Հարավ-արևելյան Եվրոպայի/տարածաշրջանի պատմության բաժին», որպեսզի այն ընդգծեր բաժնի այլ կարևոր կրթական և հետազոտական մեթոդներ), բաժնի հիմնական հակվածութոյւնը շարունակում է մնալ Հայագիտությունը՝ համաձայն միջազգային համագործակցության:

2016 թ-ի գարնանը Երևանում ստորագրվեց համագործակցության համաձայնագիր՝ ՀՊՄՀ-ի ռեկտոր պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի և ՊՊԿՀ-ի ռեկտոր պրոֆեսոր Սաբոլչ Սուրոմիի միջև: Երկու բուհերը որոշեցին համագործակցել գիտական եւ կրթական համագործակցության զարգացման համար, որը ապահովում է կրթական համակարգի եւ դասախոսների եւ ուսանողների համար շարժունակության ծրագրի հիմքը: 2016 թ-ի սեպտեմբերին Հայագիտությունը սկսեց գործել որպես մասնագիտություն՝ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայի սահմաններում: Ապագայում նպատակադրված ենք բացելՀայագիտության առանձին մագիստրատուրայի բաժին: Ուսուցման լեզուն անգլերենն է: ՊՊԿՀ-ի Հայագիտության բաժինը հենվելով միջազգային համագործակցության վրա, փորձում է ընդգրկել պրոֆեսորների, դասախոսների, հետազոտողների ինչպես Հայաստանից, այնպես էլ արևմտյան սփյուռքից և ստեղծել միջազգային չափանիշներով հեղինակավոր, բարձր մակարդակի կրթություն ՊՊԿՀ-ում:

Ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչ
Գրասենյակ. Anselmianum 203
Ադմինիստրատոր. Կինգա Ֆեգյո (fegyo.kinga@btk.ppke.hu)
Բաժնի էլ-հասցեն. armenian.studies@btk.ppke.hu 

x