Դկտ. Ռուբեն Միրզախանյանը պարգևատրվեց ՊՊԿՀ-ի պատվավոր դոկտորի կոչմամբ March 16, 2017

ՀՊՄՀ ռեկտոր դկտ. Ռուբեն Միրզախանյանը պարգևատրվեց պատվավոր դոկտորի կոչմամբ ՊՊԿՀ-ի ռեկտոր՝ դկտ. Սաբոլչ Սուրոմիի կողմից Երևանում, մայիսի 10-ին:

2016 թ-ին ՊՊԿՀ-ի և ՀՊՄՀ-ի միջև ստորագրված համաձայնագրից հետո ՀՊՄՀ ռեկտոր դկտ. Ռուբեն Միրզախանյանը ՊՊԿՀ-ի ռեկտոր Սաբոլչ Սուրոմիից ստացավ պատվավոր դոկտորի կոչում Երևանում, մարտի 10-ին: Հունգարական պատվիրակությանը (բաղկացած էր ռեկտոր պրոֆեսոր Սաբոլչ Սուրոմիից, Հայագիտության բաժնի վարիչ Բալինտ Կովաչից, Պատմության ֆակուլտետի ղեկավար Շանդոր Օզեից և Սեյչենիի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Լասլո Թուշքեից) ոջունեցին ավանդական պարերով ու նվագախմբի կատարմամբ: Արարողության ընթացքում ՀՊՄՀ-ն գրքեր նվիրաբերեց ՊՊԿՀ-ի նորաբաց Հայագիտության բաժնին: Պատվավոր միջոցառմանը հաջորդած հանդիպման ժամանակ պատվիրակությունները նվերներով փոխանակվեցին: ՊՊԿՀ-ի ռեկտորը ընդգծեց Հայագիտության բաժնի կարևորությունը երկու համալսարանների միջև միջազգային կապերի զարգացման, համագործակցության խորացման և կրթական այդ ինստիտուտների միջև կապերի հաստատման գործում. «Սա նաև մեծ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են սովորել:»

2016 թ.-ին ՀՊՄՀ-ն և ՊՊԿՀ-ը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որի նպատակն էր նպաստել բուհերի միջև համագործակցությանը և ակադեմիական փոխանակմանը և հայագիտության բնագավառում համագործակցության խթանմանը: Այս համաձայնագրի արդյունքում այս տարի վեց հայ ուսանող սովորում են ՊՊԿՀ-ում և 5 հունգարացի ուսանող՝ Երևանում:

x