Բա՜րի գալուստ։
Պազմանի Պետեր Կաթիլիկ Համալսարանի Հայագիտական Բաժինը առաջարկում է Հայոց պատմության, մշակույթի եւ լեզվի բազմակողմանի կրթածրագիր Հայաստանի Հանրապետության, Կովկասի, Հայկական սփյուռքի շուրջ եւ ոչ միայն։ Մասնագիտական բազմատեսակ ուղղվածություններ ունեցող դասախոսների կողմից ղեկավարված դասընթացքների եւ հանրային քննարկումների միջոցով՝Հայագիտության ուսանողները թէ՛ձեռք են բերում մասնահատուկ հմտություններ ազգային եւ անդրազգային, տեսողական, թարգմանության եւ սփյուռքի ուսումնասիրությունների քննական ընթացիկ բանավեճերի վերաբերյալ, թէ՛սովորում Արեւելյան, Արեւմտյան եւ Դասական Հայերեն։ Քանի որ դասավանդման լեզուն Անգլերեն է՝ ուսանողները նաեւ բնականորեն զարգացնում են իրենց ընթերցանության, ընկալման եւ գրավոր վերլուծության ձիրքերը նրանում։
Պազմանի Պետեր Կաթիլիկ Համալսարանի (ՊՊԿՀ) Հայագիտական Բաժինը հիմնվել է 2016 թվականի հոկտեմբերին եւ Պատմության Հաստատության մաս է կազմում։ Սկզբից ի վեր, այն զարգացնում է հետազոտական եւ ուսանողների փոխանակման համագործակցական կապեր աշխարհի տարբեր Հայագիտական կենտրոնների հետ՝ ներառյալ Հայաստանում, Միջին Արեւելքում, Արեւմտյան Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Որպէս արդյունք՝ ծրագիրը հյուրընկալել է բազմազան ուսանողների եւ խանդավառ է նույնն անել նաեւ ապակայում։
Գտնվելով Բուդապեշտի սրտում՝ՊՊԿՀ-ի Հայագիտական Բաժինը կապ է հաստատաում համալսարանականների, գիտնականների, դասախոսների եւ հետազոտողների միջեւ՝ Հայաստանից, Հայկական Սփյուռքից եւ աշխարհից, որպէսզի հնարավոր դարձնի հավատարմագրված, միջազգայնորեն ճանաչված եւ նորարարական կրթություն։
Հորդորում ենք ձեզ ուսումնասիրել մեր բաժնի կայքէջը հավելյալ մանրամասների համար։
Ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչ
Գրասենյակ. Sophianum 314
Ադմինիստրատոր. Ագնեշ Ռևիցկի-Բալոգ (reviczky-balogh.agnes@btk.ppke.hu)
Բաժնի էլ-հասցեն. armenian.studies@btk.ppke.hu