Հանրային դասախոսություններ.


Հայագիտական հետազոտությունների, կոնֆերանսների, ցուցահանդեսների կազմակերպման բաժին

Ցուցահանդեսներ

  • Հայաստանի գանձերը. Արարատի գաղտնիքները. 2002 2002 թ.-ին 6-ամսյա ժամանակահատվածով Կարոյի պալատում կազմակերպվեց «Հայաստանի գանձեր. Արարատի գաղտնիքը» ցուցահանդեսը. Ցուցահանդեսի հավաքածուն ներառում է նմուշներ մ թ ա 4-րդ դարից մինչև մ թ 19-րդ դարը: Ցուցադրանմուշները հիմնականում բերված էին Հայաստանի պատմության ազգային թանգարանի հնագիտական և ազգաբանական հավաքածուից:
  • Արարատից հեռու. Հայկական մշակույթը Կարպատյան ավազանում. 2013 2013 թ.-ին «Արարատից հեռու. Հայկական մշակույթը Կարպատյան ավազանում» խորագրով ցուցահանդեսը ներկայացվեց Բուդապեշտի պատմական թանգարանում՝ Սեյչենիի ազգային գրադարանի համագործակցությամբ: Ցուցահանդեսը նվիրված էր հայկական առաջին տպագրված գրքի 500-ամյակին: Ավելին, ոչ միայն հայկական գրավոր մշակույթն էր ներկայաված, այլ նաև պատմական գանձերը և Տրանսիլվանիայի հայկական եկեղեցական արվեստի նմուշները: Հայկական մշակույթի այլ արվեստի կարևոր նմուշներ էին ներկայացված:
    Ցուցահանդեսի կուրատորներն էին Կովաչ Բալինտը և Էմեշե Փալը:
    Լրացուցիչ տեղեկությւնների համար
    Ցուցահանդեսի պաշտոնական կայք-էջ
    Ցուցահանդեսի ամփոփում
  • Հայ ժողովրդի ողբերգությունը. Հայոց ցեղասպանությունը կատարվեց 100 տարի առաջ. 2015 2015 թ.-ին հիշատակվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: «Հայ ժողովրդի ողբերգությունը. Հայոց ցեղասպանությունը կատարվեց 100 տարի առաջ » խորագրով ցուցահանդեսը կազմակերպվեց Սեյչենիի ազգային գրադարանի և Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությամբ: Ցուցահանդեսը մանրամասն ներկայացրեց ցեղասպանության նախադրյալները և պատճառները, ինչպես նաև ընդգծեց ցեղասպանության դերը սփյուռքի համայնքների ընդարձակման գործում: Վերջում ներկայացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության ձևավորումը:
  • Օսմանյան կայսրությունում հայերի առօրյա կյանքի և այդ ժամանակահատվածում Կոստանդնուպոլսում Ավստրո-Հունգարիակա Միապետության դեսպանի հիշողություններում պահպանված ողբերգության մասին մի շարք զեկույցներ ու փաստաթղթեր են պահպանվել: Հայ փախստականների իրերը՝ կապված նրանց հավատքի ու առօրյա կյանքի հետ ներկայացվեցին ցուցահանդեսին:
    Ցուցահանդեսի կուրատորներն էին Կովաչ Բալինտը և Սանդոր Օզեն:
    Ցուցահանդեսի համակարգողը Նիկոլետ Ցիզարն էր:
    Լրացուցիչ տեղեկությունների համար


Կոնֆերանսներ

  • Հայկական սփյուռքը Կարպատյան ավազանում. 2005
  • Հայկական սփյուռքը Կարպատյան ավազանում. 2-րդ գիտաժողով. 2006
  • Հայակական սփյուռքը Կենտրոնական Եվրոպայում. Միջազգային գիտաժողով. 2007 թ.-ի սեպտեմբերի 26-27, ՊՊԿՀ
    Կոնֆերանսի ծրագիրը
  • Մշակութային տեղափոխության ծավալները. Հայերը Կենտրոնական Եվրոպայում. Սեյչենիի ազգային գրադարան, 2013 թ.-ի ապրիլի 5-6
  • Հարյուրամյակի հիշատակը. Հայող Մեծ եղեռնին նվիրված միջազգային գիտաժողով. 2016 թ.-ի մայիսի 16, ՊՊԿՀ